Վագիֆ Խաչատրյանն ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար. Մարուքյան
Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանում չի կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։ Մարուքյանը հիշեցրել է, որ խոսքը մի երկրի մասին է, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, մինչդեռ այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընտրվել է 5 նախագահ: Բացի այդ, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղը գնահատել է որպես մասամբ ազատ՝ 37 միավոր ցուցանիշով, իսկ Ադրբեջանը՝ 9 միավորով՝ ոչ ազատ:
«Բոլոր եղած դատավարությունները կեղծիքեն, Եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Ադրբեջանը պետք է վերջ տա մարդկանց հիմնարար ազատություններին և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակի բոլոր գերիներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից», -գրել է նա՝ կից հրապարակելով դատարանի դահլիճում արված տեսանյութ, որում Խաչատրյանն արտասվում է։
The trial of Vagif Khachatryan, abducted from Nagorno Karabakh, has started in Azerbaijan today. He, of course, has nothing to do with the crime, he is merely punished for being born in Nagorno Karabagh and for living on his ancestral land.
— Edmon Marukyan (@edmarukyan) October 13, 2023
I want to make this very clear, in… pic.twitter.com/Y3fcjiZ4Jn










