Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելուց մի նպատակ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի. Փաշինյան (տեսանյութ)

10:49 • 13.10.23

Նախ ուզում եմ Տիգրան Ավինյանին շնորհավորել Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով: Սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան ավինյանի համար, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին:

Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելուց մի նպատակ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի այս ընտրությունները արձանագրեցին ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում:

«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր անբեկանելի հավատարմությունը 2018-ի ժողովրդավարական ոչ բռնի, թավշյա արժեքներին»,- ասել է նա:

Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելուց մի նպատակ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի. Փաշինյան (տեսանյութ)