Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում. Պուտինը Բիշքեկի գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելը «միանգամայն հասկանալի» է համարում (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ, իր կարծիքով, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բիշքեկում բացակայության պատճառները միանգամայն պարզ են: Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը՝ անդրադառնալով Բիշքեկի գագաթնաժողովին Հայաստանի ղեկավարի բացակայությունը։
ՌԴ նախագահը նշել է, որ նախապես հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։
«Մենք իրար զանգահարում ենք և խոսում, այդ թվում՝ այսօրվա գագաթնաժողովի մասին։ Կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, հիմա այդ մասին չեմ խոսի։ Ավելի լավ է հարցնեք Հայաստանի վարչապետին», - ասել է Պուտինը։
Միաժամանակ, ՌԴ նախագահը նկատել է. «Դե, մենք ամեն ինչ հասկանում ենք, լսեք, մենք բոլորս չափահաս ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է. նա երևի հիմա ճամփորդելու ժամանակ չունի»:










