Նորմալ իրավիճակ ստեղծվելու դեպքում՝ կգնամ. Պուտինը` Հայաստան այցի մասին

18:10 • 13.10.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Նորմալ իրավիճակ ստեղծվելու դեպքում՝ ես կգնամ նրանց մոտ (Հայաստան-Խմբ.), նրանք կգան, նա (Փաշինյանը-Խմբ.) կգա: Մենք ունենք համապատասխան աշխատանքային օրակարգ: Մեր բոլոր ծառայությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն կապի մեջ են: Աշխատանքը չի դադարում», -ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը, ինչի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել:

Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահի ձերբակալման հրաման է արձակել:

Նորմալ իրավիճակ ստեղծվելու դեպքում՝ կգնամ. Պուտինը` Հայաստան այցի մասին