Վերադարձնելով լավագույն հիշողությունները․ երևանցիների սիրելի Queen Burger-ը կրկին վերադարձավ երևանցիներին (տեսանյութ)
Երևանցիների սիրելի Queen burger-ը կրկին վերադարձավ երևանցիներին՝ նոր կոնցեպտով, հիմնովին վերանորոգված ու վերափոխված։ Գործելով դեռևս 1996 թվականից և լինելով մայրաքաղաք Երևանի ամենահին սննդի կետերից մեկը՝ վերաբացվող Queen burger-ը առաջին խոշորագույն բուրգեր հարթակն է լինելու Երևանում։
Երևանցիների սիրելի համն ու հոտը պահպանվել է, փոխվել է միայն կոնցեպտը, դարձել ավելի ժամանակակից ու հարմարավետ։
Queen burger-ը սահմանել է արագ սննդի մատուցման նոր չափանիշ, այժմ այն ներկայանում է ռեստորանային ձևաչափի մեջ ՝ գերհարմարավետ դիզայնով ու սպասարկման բարձր ստանդարտներով։ Ռեստորանի նոր կոնցեպտում մանրամասն հաշվարկվել են ամենախստապահանջ հաճախորդի ակնկալիքները։
Ամբողջովին նորացված Queen burger-ում ներդվել են ռեստորանային նոր տեխնոլոգիաներ ու ստանդարտներ, որոնք համապատասխան կլինեն թե՛ մայրաքաղաքի բնակիչների և թե՛ Երևան ժամանած հյուրերի քիմքին։
Ռեստորանում գները լինելու են մատչելի ու հասանելի բոլորին։ Հիմնովին վերանորոգված երկհարկանի Queen burger-ում լինելու է նաև մանկական բաժին՝ երեխաների ժամանցը ու ծնողների հանգիստը ապահովելու համար։ Ամեն ինչ արվել է՝ երիտասարդների ժամանցի ու հանգստի համար նախատեսված բոլոր պահանջներին համապատասխանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․










