Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը (տեսանյութ)

10:16 • 13.10.23

Տիգրան Ավինյանը այսօր Երևանի ավագանու հատուկ նիստում երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Հատուկ երդման արարողության համար ներս էին բերել մ.թ.ա. 782 թվականի Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը:

«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները», - երդվեց Տիգրան Ավինյանը։

Արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը և ընտրվեց 32 կողմ, 5 դեմ ձայներով:

Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը (տեսանյութ)