Եթե քաղաքապետի քաղաքական կամքը չլինի կոնկրետ անձի նշանակել կոնկրետ վարչությունում որպես ղեկավար, այդ մարդը ուղղակի չի նշանակվի. Ավինյան
Պետք է անկեղծ լինել, որովհետև առաջին հերթին քաղաքապետն է որոշում, թե ում է ընտրում վարչության պետ:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մրցույթը տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի քաղաքական կամքը չլինի նշանակել կոնկետ անձի կոնկրետ վարչությունում որպես պատասխանատու ղեկավար, այդ մարդը ուղղակի չի նշանակվի:
Կներեք, բայց նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, «պռոռաբ» և «մեբելի դիզայներ» կար վարչության պետեր էին նստել»,- ասել է նա:










