Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Վահան Քերոբյան (տեսանյութ)
Մեր արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է և որևէ խնդիր չկա։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին։
Ինչ վերաբերվում է Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին՝ նախարարը վստահեցրեց, որ Լարսի անցակետում այլևս հերթ չկա, խնդիրը միայն 2 օր է տևել։
Քերոբյանը հիշեցրեց, որ իր և ՌԴ գործընկերոջ՝ 2022 թվականի հունիսի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում նոր ուղիներ են բացվել, և հիմա խնդիրը կարգավորվել է։
Մանրամասները՝ տեսանյութում.










