Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

16:14 • 13.10.23

Երևանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։

13-10-yerevan.jpg (58 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։

13-10-armenia.jpg (278 KB)

Մարզերում հոկտեմբերի 13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 13-ին և 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով