Ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն․ Տիգրան Ավինյանի ուղերձը՝ մայրաքաղաքի հիմնադրման 2805-ամյակի առթիվ

13:41 • 14.10.23

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի երևանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»։

Ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն․ Տիգրան Ավինյանի ուղերձը՝ մայրաքաղաքի հիմնադրման 2805-ամյակի առթիվ