Լոնդոնում BBC-ի գրասենյակի վրա ներկ են լցրել Պաղեստինի մասին հայտարարությունից հետո
BBC-ի Լոնդոնի կենտրոնակայանի վրա կարմիր ներկ են լցրել՝ պաղեստինյան Համաս շարժման անդամներին «ահաբեկիչներ» անվանելուց հրաժարվելու պատճառով։
BBC-ն ավելի վաղ բախվել էր քննադատությունների տարափի՝ Համասին ահաբեկիչներ անվանելուց հրաժարվելու համար:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը ևս դատապարտել է ընկերությանը՝ BBC-ի դիրքորոշումն անվանելով «խայտառակության եզրին գտնվող իրավիճակ»:
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք դեռ կապ չեն գտել միջադեպի և բողոքի ակցիա անող որևէ խմբի միջև, սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, կենտրոնակայանից ոչ հեռու տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի։










