Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել Պարենի համաշխարհային ծրագրին` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար

11:13 • 14.10.23

Ֆրանսիան 1 մլն եվրոյի ներդրում է արել` նախատեսված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին:

Այս մասին ասված է ՊՀԾ X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում։

«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի` Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի` ՊՀԾ` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին: Մեր գործընկերությունն ամրապնդում ենք` աջակցելու կարիքավորներին», - նշված է գրառման մեջ։

Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել Պարենի համաշխարհային ծրագրին` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար