Գազայի հատվածի առողջապահական համակարգը կոլապսի շեմին է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

00:07 • 14.10.23

Գազայի հատվածի առողջապահական համակարգը կոլապսի շեմին է։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Առողջապահական համակարգը կոլապսի շեմին է: Դիահերձարանները գերծանրաբեռնված են, 11 բուժաշխատող է զոհվել ծառայողական պարտքը կատարելիս: Վերջին մի քանի օրվա ընթացքում 34 հարձակում է տեղի ունեցել բուժհաստատությունների վրա», - ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ Գազայի հատվածի հարավում հիվանդանոցները գերծանրաբեռնված են և չեն կարող հյուսիսից հազարավոր բուժառուներ ընդունել, իսկ 1 միլիոն մարդու տեղաշարժը դեպի հարավ խիստ վտանգավոր է, որոշ դեպքերում` անհնարին։

Գազայի հատվածի առողջապահական համակարգը կոլապսի շեմին է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար