Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 1990 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 614 երեխա

00:24 • 14.10.23

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 1900-ը, վիրավորում է ստացել 7696 մարդ։

Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածում Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 1990-ի, զոհերի թվում կա 614 երեխա և 370 կին։ Վիրավորում է ստացել 7696 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ։

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 1990 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 614 երեխա