19-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից․ Shamshyan.com

20:11 • 14.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է նետվել:

Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:

Մինչ այդ տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան տնից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է ինքնասպան լինի:

19-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից․ Shamshyan.com