Նեթանյահուն Գազայի հատվածի մոտ գտնվող զինվորականներին ասել է հաջորդ փուլի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի մոտ գտնվող զինվորականներին և հարցրել նրանց՝ պատրաստ են արդյոք նրանք առաջիկա հաջորդ փուլին, հաղորդում է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակը:
«Պատրա՞ստ եք հաջորդ փուլին, հաջորդ փուլը մոտենում է», - ասել է Նեթանյահուն։
Նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի, սակայն իսրայելցի հետևակայինները դրական են արձագանքել վարչապետի հարցին։










