Արցախահայերի վերաբնակեցումն իրատեսական է, եթե Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ տրվի․ Սամվել Բաբայան
Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ:
Լրագրողներին ասել է Սամվել Բաբայանը, նշելով, որ իրատեսական է համարում արցախահայերի վերաբնակեցումը.
«Այն փաթեթը, որը մենք ուղարկել ենք, եթե պատրաստ է, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք՝ ո՞վ է բանակցելու: Հիմա փորձել արդեն քննարկել՝ ճիշտ չէ:
Ամեն դեպքում, հատուկ ծրագրերի վարչության մասին, որ ես խոսում էի, այդ ծրագիրը պետք է իրականացնել՝ լինի դա վերադարձ Արցախ, թե՞ վերաբնակեցում Հայաստանում»:
Բաբայանն ասել է, որ Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը:
«Ղարաբաղի խնդիրը ինքը համարում է իր ներսի խնդիրը և քո հետ պատրաստ չի քննարկի, իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդը՝ ընտրած իր ղեկավարով քննարկում է, դա արդեն այլ խնդիր է»:
Ըստ Բաբայանի, եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա և չեն վերաբնակեցվի Արցախում:










