Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբբասի հետ

20:12 • 15.10.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը  առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ ՝ քննարկելով պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդին հայտարարել Է Իսրայելի նպատակներին հասնելու համար «միասնության և վճռականության» անհրաժեշտության մասին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար:

Աբասն իր հերթին Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է Գազայի հատվածից պաղեստինցիների տեղաշարժի «լիակատար մերժման» մասին։

Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբբասի հետ