Բայդենը հավաստիացրել է, որ աշխատում է Գազա մարդասիրական բեռներ ուղարկելու ուղղությամբ
Բայդենը հավաստիացրել է, որ աշխատում է Գազա մարդասիրական բեռներ ուղարկելու ուղղությամբ:
Այս մասին Բայդենը հայտնել է X-ում (նախկինում ՝ Twitter):
«Ես խոսել եմ Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբբասի հետ, որպեսզի դատապարտեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և հաստատեմ, որ ՀԱՄԱՍ-ը չի պաշտպանում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքը:
Ես հավաստիացրել եմ նրան, որ մենք աշխատում ենք տարածաշրջանի գործընկերների հետ, որպեսզի ապահովենք մարդասիրական բեռների առաքումը Գազայում քաղաքացիական անձանց և կանխենք հակամարտության ընդլայնումը»,- գրել է Բայդենը։
I spoke with Palestinian Authority President Abbas to condemn Hamas’ attack on Israel and reiterate that Hamas does not stand for the Palestinian people’s right to dignity and self-determination.
— President Biden (@POTUS) October 15, 2023
I assured him that we're working with partners in the region to ensure…










