Ալիևն օկուպացված Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական ​​դրոշը

14:52 • 15.10.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, որտեղ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և ելույթ է ունեցել: Այս մասին հայտնում է azertag.az կայքը:

Հայտնի է, որ օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի շենքի վրա, տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը:

Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:

Ալիևն օկուպացված Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական ​​դրոշը