Ներկայացնելով անշարժ գույքի շուկայի ու թվային տեխնոլոգիաների կապը․ Banali.am-ը՝ «ԴիջիԹեք 2023»-ին (տեսանյութ)

15:23 • 16.10.23

Հոկտեմբերի 13-15-ը Երևանում անցկացվեց «ԴիջիԹեք 2023» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը։

Այստեղ «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի ներքո 3 օր շարունակ 120 կայացած և սկսնակ ընկերություններ՝ այդ թվում Արցախից, իրենց տաղավարներում այցելուներին են ներկայացրել իրենց աշխատանքները՝ տեղական արտադրանքից մինչև էլեկտրական մեքենաներ։

Անշարժ գույքի ամենամեծ հարթակը՝ «Բանալի Էյ Էմը» ևս մասնակցել է «ԴիջիԹեքին 2023»-ին՝  թվային տեխնոլոգիաների ու անշարժ գույքի կապի, առանձնահատկությւոնների մասին այցելուներին պատմելու, ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների փոխանցելու նպատակով։

Հարթակի տնօրեն  Սիրարփի Գրիգորյանը ընդգծում է, որ  «Բանալի Էյ Էմը»  մեկ պատուհան հարթակ է՝ անշարժ գույքի բոլոր կարիքների համար, որտեղ այցելուներն առանց միջնորդի կարող են օգտվել նաև  անվճար ծառայություններից։

«Դիջիթեք 2023»-ին «Բանալի էյեմը» այցելուներին  պատմել է կանաչ շինարարության մասին, ներկայացրել իր տեսակի մեջ  ամբիցիոզ ու նորարար «Քաղաք է քաղաքի ներսում» բնակելի համալիրը, որը լինելու է «կանաչ շինարարության» լավագույն օրինակներից մեկը։

Նորարար լուծումներով  հագեցած բնակելի համալիրում լինելու են  սթարթափ-զոնաներ, ժամանակակից սրճարան-գրադարաններ և ոչ միայն։  Երևանում՝ «Քաղաք քաղաքի ներսում» համալիրի կառուցման համար «Ռեն Շին» ընկերությունը  մասնագետներ է  հրավիրել  Տոկիոյից ու Նյու Յորքից։

Դիջիթեք 2023-ին «Բանալի էյ եմ» հարթակի ներկայացուցիչները ելույթով մասնակիցներին ու այցելուներին ներկայացրել են  աշխարհում թվային տեխնոլոգիաների ու անշարժ գույքի  կապի ու կիրառության առանձնահատկությունները, պատմել են  հաջողված օրինակների,  «կանաչ շինարարության»  զարգացման դինամիկայի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ներկայացնելով անշարժ գույքի շուկայի ու թվային տեխնոլոգիաների կապը․ Banali.am-ը՝ «ԴիջիԹեք 2023»-ին (տեսանյութ)