ՄԱԿ-ը մինչ վերջին էսկալացիան Գազայի հատվածին Իսրայելի հասցրած անհամաչափ հարվածները ռազմական հանցագործություն է որակել

20:40 • 16.10.23

2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածին Իսրայելի հասցրած անհամաչափ հարվածները ռազմական հանցագործություն են, իսկ Գազա մարդասիրական օգնության մուտքի արգելքը՝ միջազգային իրավունքի խախտում։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ասված է Իսրայելում և պաղեստինյան տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում:

Ինչպես պարզաբանում է հանձնաժողովը, այս զեկույցը «ցավոտ է և արդիական», սակայն կազմվել է մինչև վերջին էսկալացիան և ընդգրկում է 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածը:

Զեկույցում նաև նշվում է, որ Գազայում իսրայելական հարձակումների հասցրած վնասներն ու զոհերը համաչափ չեն եղել ռազմական կարողություններին, ուստի այդ գործողությունները պատերազմական հանցագործություն են։ Բացի այդ, հանձնաժողովն ընդգծել է, որ Գազա պարենի և բժշկական նշանակության առարկաների մուտքի արգելքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։

ՄԱԿ-ը մինչ վերջին էսկալացիան Գազայի հատվածին Իսրայելի հասցրած անհամաչափ հարվածները ռազմական հանցագործություն է որակել