Եվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Գազային

21:49 • 16.10.23

Եվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«ԵՄ-ն այժմ սկսում է մարդասիրական օդային կամրջի օպերացիան, որը բաղկացած է մի քանի թռիչքներից դեպի Եգիպտոս՝ Գազայի հատվածում տեղակայված մարդասիրական կազմակերպություններին կենսական անհրաժեշտության պարագաներ մատակարարելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Եվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Գազային