Գազայում մարդասիրական ճգնաժամ չկա. Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան

16:30 • 16.10.23

Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, թե Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամ չկա:

Sky News-ի մեկնաբան Քեյ Բերլիի այն հարցին, թե ինչ կարծիք ունի մարդասիրական ճգնաժամի մասին, Ցիպի Հոթովելին ասել է.«Մարդասիրական ճգնաժամ չկա»:

«Իսրայելը պատասխանատու է իսրայելցիների անվտանգության, ՀԱՄԱՍ-ը՝ պաղեստինցիների անվտանգության համար: Հիմա ՀԱՄԱՍ-ի վճարելու ժամանակն է»:

Դեսպանը պնդել է, որ ՀԱՄԱՍ-ն այժմ խոչընդոտում է սեփական ժողովրդի տարհանմանը, և որ Իսրայելը պաղեստինցիներին հնարավորություն է տվել հեռանալ:

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո Իսրայելը դադարեցրել է ջրի, Էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը Գազայի հատված: Անկլավի հիվանդանոցները հայտնել են, որ բավարար ռեսուրսներ չունեն աշխատանքը շարունակելու համար:

 

Գազայում մարդասիրական ճգնաժամ չկա. Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան