Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ, վաղը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

16:07 • 16.10.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:

Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակը։

Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:

Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ, վաղը ելույթ կունենա Եվրախորհրդարանում