Կյանքից հեռացել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին

12:44 • 16.10.23

Մահացել է Ֆինլանդիայի տասներորդ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նախկին նախագահը 86 տարեկան էր: Նա մահացել է այսօր՝ ժամը 6:40-ին՝ Հելսինկիում։

Մարտի Ահտիսաարին պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1994-2000 թվականներին: Մինչ այդ նա աշխատել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ում և ՄԱԿ-ում կարևոր պաշտոններում։

Իր նախագահությունից հետո քաղաքական գործիչը հիմնել է խաղաղության միջնորդական  կազմակերպություն և ներգրավվել միջազգային խաղաղ բանակցություններում և միջնորդական պաշտոններում։ Հանուն խաղաղության իր երկարամյա աշխատանքի՝ նախագահ Ահտիսաարին 2008 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Կյանքից հեռացել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին