Հայաստանի վարչապետի ուժեղ ելույթը Եվրոպական խորհրդարանում. Կալյուրանդը կիսվել է Փաշինյանի ելույթին հետևած հոտնկայս ծափահարությունների կադրերով (տեսանյութ)

19:32 • 17.10.23

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի խմբերի նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել և կիսվել Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին հետևած հոտնկայս ծափահարությունների կադրերով:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժեղ ելույթը և Եվրոպական խորհրդարանի վճռական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին»,- տեսանյութին կից գրել է Կալյուրանդը:

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Հայաստանի վարչապետի ուժեղ ելույթը Եվրոպական խորհրդարանում. Կալյուրանդը կիսվել է Փաշինյանի ելույթին հետևած հոտնկայս ծափահարությունների կադրերով (տեսանյութ)