Սդերոտում ՀԱՄԱՍ-ի հարվածների հետևանքով թուրք լրագրողներ են վիրավորվել

22:38 • 17.10.23

Իսրայելական Սդերոտ քաղաքում հրթիռն ընկել է այն տարածքում, որտեղ թուրք լրագրողներ են գտնվել, կան վիրավորներ։

Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, լրատվամիջոցների ներկայացուցիչները թեթև վնասվածքներ են ստացել։

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բախումները շարունակվում են։ Հրթիռն ընկել Սդերոտի տարածքում, որտեղ եղել են նաև թուրք լրագրողներ։ Հաղորդվում է, որ թեթև վիրավորում ստացած լրագրողների վիճակը բավարար է»,– հայտնել է հեռուստաալիքը։