«Մենք կվերադառնանք Զանգեզուր, ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով» . Ալիև

17:50 • 17.10.23

«Մենք կվերադառնանք Զանգեզուր, բայց խաղաղ ճանապարհով, ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով»:

Այս մասին հայտարարել Է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում վերաբնակեցված բնակիչների և շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք չենք հավակնում այլ երկրների տարածքներին։

Ես խոսել եմ Զանգեզուրի մասին, ինձ փորձել են ինչ-որ բանում մեղադրել ։

Բայց մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով», - հայտարարել Է Ադրբեջանի նախագահը։

«Մենք կվերադառնանք Զանգեզուր, ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով» . Ալիև