Ասում են՝ ոչ մի բանի մասին չմտածես․ գործի մեջ նորեկ եմ, օգնում են. Արցախից տեղահանված (տեսանյութ)

12:51 • 17.10.23

Արցախից  բռնի տեղահանված Սարգիս Ղազարյանը  տեղավորվել է Չարենցավան, կարճ ժամանակում գտել է  աշխատանք:

«Երբ սկսվեց սեպտեմբերի 19-ի ռմբակոծությունները երեխաները դպրոցում էին, ոչ ոք չէր պատկերացնում, իսկ երկու փեսաներս՝ դիրքերում էին: Գյուղապետը ահազանգեց, որ պիտի ստիպված լքենք գյուղը: Մեկս մյուսին  օգնում էինք:

Սեպտեմբերի 24-ին տեղահանվեցինք:  Գորիսում մեզ դիմավորեցին ջերմորեն, հյուրանոց առաջարկեցին մնալու համար, սակայն, Չարենցավանում բարեկամ ունեինք, տեղափոխվեցինք այստեղ և ժամանակավոր ապրելու ենք այստեղ:

Կարճ ժամանակում, ի շնորհիվ համապատասխան ծառայությունների, ես կարողացա գտնել աշխատանք: Ներկայումս աշխատում եմ  էլեկտրիկ, լուսավորում ենք թաղերը, գյուղերը»,- ասել է Սարգիս Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյությում

 

Ասում են՝ ոչ մի բանի մասին չմտածես․ գործի մեջ նորեկ եմ, օգնում են. Արցախից տեղահանված (տեսանյութ)