Ալիևն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է»

16:06 • 17.10.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է… Սա մեծ երջանկություն է», - ասել է Ալիևն օկուպացված Արցախում՝ Վարանդայի (Ֆիզուլի)  շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը Վարանդայում մասնակցել է մի շարք շինությունների՝ այդ թվում քաղաքի վարչակազմի նոր շենքի, 240-տեղանոց մանկապարտեզի, նոր բնակելի համալիրի հիմնարկեքի արարողություններին։

 

Ալիևն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման «վերջնականապես փակված է»