Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով զոհված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 302-ի

20:55 • 17.10.23

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում զոհված իսրայելցի զինվորականների թիվը գերազանցել է 300-ը։ Վարջին տվյալներով՝ մինչ այս պահը զոհվել է 302 իսրայելցի զինվորական:

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։

Ավելի վաղ հաղորդվում էր 291 զոհված զինծառայողի մասին, սակայն երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին ՑԱԽԱԼ-ը թարմացրել է կայքում հրապարակված տեղեկությունը՝ նշելով 302 զոհված զինծառայողի անուն։