Մակրոնն առաջիկա օրերին կարող է այցելել Իսրայել

15:20 • 17.10.23

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կայցելի Իսրայել, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի դեսպանատունը չի հաստատել այցը, սակայն ասել է, որ Մակրոնը ցանկանում է այցելել Իսրայել, հենց որ լինի «օգտակար օրակարգ և կոնկրետ գործողություններ խթանելու հնարավորություն»։

Մակրոնն իր հերթին ասել է, որ ինտենսիվ բանակցությունները շարունակվում են՝ ազատելու ՀԱՄԱՍ-ի մոր գտնվող պատանդներին: