Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքում

14:39 • 17.10.23

Հոկտեմբերի 23-25-ին նախատեսված համատեղ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում ՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և «ազատագրված տարածքներում» (չակերտները՝ Tert.am):

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանում են գտնվում մի խումբ զինվորականներ և Թուրքիայի ավիացիոն միջոցներ, որոնք ներգրավված են Ադրբեջանում կայանալիք Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններում:

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքում