Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Ջիդդայում, քննարկել տարածաշրջանում առկա իրավիճակը

19:12 • 18.10.23

Հոկտեմբերի 18-ին Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպություն գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով  արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հաղորդվում է, որ Բայրամովը նաև «մանրամասներ է ներկայացրել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի օրակարգի հեռանկարների, ինչպես նաև «Ղարաբաղի շրջանում  հակաահաբեկչական միջոցառումներից» (չակերտները՝ Tert.am-ի) հետո տարածաշրջանում իրականացվող աշխատանքների մասին» (չակերտները՝ Tert.am-ի):

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Ջիդդայում, քննարկել տարածաշրջանում առկա իրավիճակը