Հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

19:34 • 18.10.23

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը  Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում հանդիպել և բանակցություններ է վարել  Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հաղորդվում է, որ  այս հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Գազայի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ռեժիմի կողմից հանցագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղիների քննարկումն է:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան և Իրանը  իրենց հարաբերությունները բարելավել  են վերջերս:

Հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները