Թել Ավիվում օդային տագնшպի պատճառով Շոլցի պատվիրակությունը լքել է ինքնաթիռը և պառկել գետնին (տեսանյութ, լուսանկարներ)

00:23 • 18.10.23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պատվիրակությունը ստիպված է եղել լքել կառավարական ինքնաթիռը Թել Ավիվից Եգիպտոս թռիչքից առաջ, քանի որ քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ DPA գործակալությանը հղումով։

«Երեքշաբթի երեկոյան կանցլեր Օլաֆ Շոլցի պատվիրակությունն անսպասելի ստիպված է եղել լքել ինքնաթիռը Թել Ավիվից Կահիրե թռիչքից առաջ հրթիռային տագնապի պատճառով։ Ուղևորներին խնդրել են օդանավակայանում պառկել գետնին օդանավակայանում»,- հայտնում է գործակալությունը։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։