Բայդենն Իսրայելում հայտարարել է, որ «սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել». Times of Israel

18:02 • 18.10.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելում հայտարարել է, որ «սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել»:

Ինչպես նշում է timesofisrael.com-ը, նա այս մասին ասել է Իսրայելում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆանի Հալեթի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ փրկարարների և բժիշկների հետ հանդիպման ժամանակ: Խոսքն այն փրկարարների և բժիշկների մասին է, որոնք օգնում են ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումներից տուժածներին:

ԱՄՆ նախագահն իր հիացմունքն է արտահայտել առ այն, թե ինչպես են բժիշկներն օգնել տուժածներին՝ անկախ նրանից՝ նրանք հրեա են, թե մուսուլման։ Բայդենն ընդգծել է, որ «նրանց սրտերը քար չեն դարձել»: 

Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահն կրկնել է այն պատմությունը, որն Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրն իրեն ասել է՝ Իսրայելի գաղտնի զենքն այն է, որ հրեաներն այլ տեղ չունեն գնալու:


Բայդենն Իսրայելում հայտարարել է, որ «սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել». Times of Israel