Արցախից տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել
17:12 • 19.10.23
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել։
Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
«Երեխաներից 37–ը ծնվել են Երևանում, իսկ 35–ը՝ ՀՀ մարզերում»,–ասաց նա։
Նազարյանը հավելեց, որ առայսօր առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակներում գրանցվել է 38,102 անձ։
Placeholder










