Հիմա Գազան տեսնում եք հեռվից, շուտով կտեսնեք ներսից. Իսրայելի պաշտպանության նախարարը՝ զինվորականներին

19:55 • 19.10.23

Իսրայելցի զինվորականները, որոնք տեղակայված են Գազայի հատվածի հետ սահմանին, շուտով կլինեն նրա տարածքում։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման ուղերձով զինծառայողներին է դիմել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Այժմ դուք Գազան տեսնում եք հեռվից, շուտով այն կտեսնեք ներսից»,- հայտարարել է Գալանտը «Գիվատի» բրիգադի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ՝ հասկացնելով, որ շուտով կարող է հրաման տրվել Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու վերաբերյալ։

Հիմա Գազան տեսնում եք հեռվից, շուտով կտեսնեք ներսից. Իսրայելի պաշտպանության նախարարը՝ զինվորականներին