Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան մրցանակը
Իրանում 2022 թվականին մահացած ակտիվիստ Մահսա Ամինին և իրանցի կանանց ազատության համար պայքարող «Կանանց կյանքի ազատություն» շարժումը դարձել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի 2023 թվականի մրցանակի դափնեկիրներ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Այդ խիզախ կանայք ոգեշնչեցին աշխարհին հավասարության, ազատության և արժանապատվության համար պայքարով»,- ասել է նա։
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի լիագումար նիստում։










