Լավրովը ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հանգստանալ Հյուսիսային Կորեայում

14:01 • 19.10.23

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հանգստանալ Հյուսիսային Կորեայում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանում է գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարն այցով մեկնել է ԿԺԴՀ, որտեղ հանդիպել է իր գործընկեր Չոյ Սոնգ Հուի հետ և մամուլի ասուլիս տվել։

«Ես դա կանեի», - պատասխանել է Լավրովը լրագրողի այն հարցին, թե արդյոք նա խորհուրդ կտա՞ Հյուսիսային Կորեան որպես հանգստի վայր ռուսաստանցիների համար:

Լավրովը ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հանգստանալ Հյուսիսային Կորեայում