Լիտվայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:50 • 19.10.23

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։  

Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ տնկել Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում։

Լիտվայի վարչապետին ուղեկցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Լիտվայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին