Կոչ եմ անում չարտագաղթել, այս պահին ավելի քան 3,000 տեղահանված արցախցի դուրս է եկել ՀՀ-ից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօրվա դրությամբ ԼՂ-ից տեղահանված ավելի քան 3000 անձ ՀՀ-ից դուրս է եկել։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու։ Ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք մենք այդ ուղերձը տալիս ու կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներին ու քույրերին, որ որպես առաջնային պլան ունենան ՀՀ-ում մնալը։
Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։
Կոչ եմ անում ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան։ Մենք ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում ենք արել, ամենատարբեր ծրագրեր ենք անելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։










