Պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 3,859-ի

18:52 • 19.10.23

Հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելյան հակամարտության հերթական սրումից ի վեր պաղեստինցիների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3,859-ի։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է ավելի քան 13,300 մարդ։