Ժամանակին ԼՂ-ում ՌԴ-ի համար լրացուցիչ ճակատ բացելու կոչ անող ուկրաինացի պաշտոնյան վստահ է, որ Վրաստանն ու Մոլդովան նույնպես կարող են սկսել իրենց տարածքների ազատագրումը
Եթե Վրաստանն ու Մոլդովան սկսեին ազատագրել իրենց տարածքները Ռուսաստանի Դաշնությունից, երբ Ուկրաինայում պատերազմ է, ապա մենք միասին կկարողանայինք շատ ավելի արագ լուծել ագրեսորի կողմից գրավված տարածքների վերադարձի հարցը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հեռուստամարաթոնի եթերում:
«Իմ դիրքորոշումը եղել է դեռ փետրվարի վերջից-մարտի սկզբից, երբ մեզ մոտ սկսվեց ագրեսիան, և ես ասել եմ ՝ եթե վրացիներն ու Մոլդովան սկսեին ազատագրել իրենց տարածքները ռուս օկուպանտներից, մենք այդ ժամանակ շատ ավելի արագ կլուծեինք այդ հարցը։
Բայց դա իրենց կառավարությունների որոշումն է, դա այդ երկրների որոշումն է ։ Նրանք կարծում են, որ մեր օգնությամբ, այսինքն, երբ մենք հաղթենք ռուսներին, նրանք շատ արագ կազատագրեն իրենց տարածքները», - նշել է ԱԱՊԽ քարտուղարը։
Նա հավելեց, որ Ղարաբաղում տիրող իրավիճակը ցույց տվեց ռուսների՝ գործընկեր լինելու, իրենց խոսքերի համար պատասխանատու լինելու լիակատար անկարողությունը, քանի որ նրանք երաշխավորեցին հայերին մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Դանիլովը ժամանակին հայտարարել էր, որ Արցախում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։










