Toyota-ն Աշտարակի կամրջի վերջնամասում բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan.com

10:40 • 20.10.23

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ոունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: