Արցախի ներկայացուցչության մոտ իրականացրած ակցիայի ժամանակ 4 անձ է ձերբակալվել․ Ոստիկանություն

17:07 • 20.10.23

Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով 4 անձ ձերբակալվել և տեղափոխվել  է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից։

ՄԻՊ-ը հայտնել է, որ արագ արձագանքման խումբը մեկնել է ոտիկանության Արաբկիրի բաժին, որտեղ բերման են ենթարկվել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից։

Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացրել, բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։

Նրանք մտել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։

Այնուհետև բախում է տեղի ունեցել  արցախցիների և Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչների միջև։