ԱՄՆ-ն հանձնառու է մնում Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին. Բայդեն

11:17 • 20.10.23

Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքին:Այս մասին ամերիկացիներին իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջ Բայդենը:

«Ես խոսել եմ Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբասի հետ և կրկնել, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքին: ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների գործողությունները չեն վերացնում այդ հանձնառությունը:

Ինչպես շատ ուրիշներ, ես սրտացավ եմ պաղեստինցիների կյանքի ողբերգական կորստից, ներառյալ Գազայի հիվանդանոցում պայթյունը, որը չի արվել իսրայելցիների կողմից:

Մենք սգում ենք կորցրած յուրաքանչյուր անմեղ կյանք: Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիների մարդասիրությունը, ովքեր միայն ցանկանում են ապրել խաղաղության մեջ և դրա հնարավորություն ունենալ», - ասել է Բայդենը: 

Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին. ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան, և անմեղ պաղեստինցի ընտանիքները մեծապես տառապում են նրանց պատճառով, շեշտել է ԱՄՆ ղեկավարը: