ՌԴ փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման հեռանկարները

21:56 • 20.10.23

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այսօր՝ հոկտեմբերի 20-ին այցելել է Բաքու, որտեղ խորհրդակցություններ անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Դիտարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ փոխնախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ ընթացիկ օրակարգի արդի հարցերի վրա։